Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/13413/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/13413/02/23

Պատասխանող՝ Աշոտ Արայի Նուրիջանյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Էրեբունի Լ. Մելիքյան փողոց, 57/3

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի դեկտեմբերի 29-ին
ծանոթանալով ըստ հայցի Վարդան Միշայի Վարդազարյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Աշոտ Արայի Նուրիջանյանի և ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ սեփականության իրավունքը և դրանից ծագող գույքային պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ խնդրելով 2012 թվականի օգոստոսի 11-ից դադարած ճանաչել հայցվոր Վարդան Վարդազարյանի սեփականության իրավունքը «Մերսեդես-Բենց 500 SE» մակնիշի 15 LL 849 պետ. համարանիշներով ավտոմեքենայի նկատմամբ և որպես հայցվորի սեփականության իրավունքի դադարման հետևանք դադարած ճանաչել նաև ավտոմեքենայի համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունները:
Դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) կողմից 17.04.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) կողմից 14.08.2023 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Զարգարյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԵԴ/13413/02/23 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Վարդան Միշայի Վարդազարյանի ընդդեմ Աշոտ Արայի Նուրիջանյանի և ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ սեփականության իրավունքը և դրանից ծագող գույքային պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/13413/02/23 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`