Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/6189/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

19.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Ռազմիկ Համլետի Բադեյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ, Սայաթ-Նովայի փ., տուն 67
Դատարանի վարույթում է գտնվում Թիվ ԳԴ/6189/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռազմիկ Համլետի Բադեյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Համլետ Սուրենի Բադեյանի, Ազիզ Մկրտչի Մխիկյանի, Աստղիկ Տարիելի Սարգսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
ԳԴ/6189/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 27.02.2024 թվականին ժամը 12:30-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Գ.Նժդեհի 99/1):
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են պատասխանող Ռազմիկ Համլետի Բադեյանին, հայցադիմումում նշված ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ, Սայաթ-Նովայի փ., տուն 67 հասցեով, սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին «Չպահանջված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`