Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԱՐՏԻՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

20.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1-րդ հոդվածի

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1 և 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ Մասիս համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած անշարժ գույքի հարկի գումարները գանձելու վերաբերյալ:
Ծանուցվում եք, որ հարուցված վարչական վարույթի լսումը /նիստը/ տեղի է ունենալու 2024 թ-ի մարտի 26-ին, ժամը` 1100ին, որին մասնակցելու նպատակով դուք որպես վարչական վարույթի մասնակից հրավիրվում եք ներկայանալու ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենք, 4-րդ հարկ, 411 աշխատասենյակ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով կամ ներկայացուցչի միջոցով՝ օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր չներկայանալն արգելք չէ վարչական վարույթի իրականացման և վերջնական իրավական ակտ կայացնելու համար:
Կից ուղարկվում են տեղեկանքներ՝ անշարժ գույքի հարկի գծով Ձեր պարտավորությունների վերաբերյալ /առդիր՝ 2 թերթից/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`