Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

21.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վաղարշապատի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու են Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.

Լոտը՝ ՎՀ 8
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը՝ 2024 թվականի մարտի 26-ին ժամը 11:00
Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը՝ Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք,Ա. Մանուկյան 2-րդ թղմ. 32/1 /04-002-0874-0134/
Հողամասի չափը /հա/՝ 0.061
Նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության
Բնակելի կառուցապատման գործառնական նշանակության
Մեկնարկային գնը՝ 1 761 375 դրամ
Նախավճար՝ 880 688 դրամ
Աճուրդային քայլի չափ՝ 88 069 դրամ
Մասնակցության վճարը՝ 17 614 դրամ

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասերում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Յուրաքանչյուր աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները 2024 թվականի մարտի 20-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 356 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 166 հաշվեհամարին/: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:

Հասցե` Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 0

Հեռ..` +374 (231) 53663

Վեբ կայք` https://ejmiatsin.am/

Էլ. փոստ`