Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/24824/02/18 քաղաքացիական գորով դատական ծանուցում

22.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության 95 հոդված


ԵԴ/24824/02/18 քաղաքացիական գործ

Հրապարակային ծանուցում


Պատասխանող՝ Ռուզաննա Սարգսի Ստեփանյանի
ՀՀ, ք.Երևան ., Արարատյան 1-ին զանգվ. 14շ., 14բն
Թիվ թիվ ԵԴ/24824/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Սվետլանա Սարգսի Ստեփանյանի, Սարգիս Ստեփանի Ստեփանյանի, Սվետլանա Մելիքյանի, Պարունակ Ստեփանյանի, Արեգնազ Գառնիկի Գրիգորյանի և Ռուզաննա Սարգսի Ստեփանյանի՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Արարատյան 1-ին զանգված, 14 շենքի 14 բնակարանի նկատմամաբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Սվետլանա Սարգսի Ստեփանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Սվետլանա Սարգսի Ստեփանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Սվետլանա Սարգսի Ստեփանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024 ապրիլի 25-ին, ժամը 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց, թիվ 41ա):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Հակաբյան 41ա

Հեռ..` (+374 10) 51-18-13 ներքին 457

Էլ. փոստ`