Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԴ1/0118/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

22.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Քաղաքացիական գործով պատասխանող՝
Սևակ Ռոբերտի Խաչատրյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ,ք. Մարտունի, Գ.Զիրոյան փ. 25, 43

Քաղաքացիական գործով երրորդ անձ՝

Ռոբերտ Սարգսի Խաչատրյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ,Մարտունի համայնք
ք.Մարտունի, Սայաթ-Նովայի փ. 19, 43

Մարջիկ Ռաֆիկի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ,Մարտունի համայնք
ք.Մարտունի, Սայաթ-Նովայի փ. 19, 43

Կարեն Ռոբերտի Խաչատրյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ,Մարտունի համայնք
ք.Մարտունի, Սայաթ-Նովայի փ. 19, 43


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԳԴ1/0118/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սևակ Ռոբերտի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Ռոբերտ Սարգսի Խաչատրյանի, Մարջիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի, Կարեն Ռոբերտի Խաչատրյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով թիվ ԳԴ1/0118/02/23 քաղաքացիական գործով 15.03.2024 թվականին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.03.2024 թվականին, ժամը 11:40-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Գ.Նժդեհի 99/1) Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`