Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ5/0034/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

22.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Միխայիլ Լեդյաևին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Շողակաթ բնակավայր, 1-ին փ., տուն 53

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԳԴ5/0034/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Մուսայի Սարիբեկյանի ընդդեմ Միխայիլ Սեմյոնի Լեդյաևի՝ ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ անշարժ գույքի՝ անհատական բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Թիվ ԳԴ5/0034/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21.03.2024 թվականին, ժամը 11:15-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Գ.Նժդեհի 99/1)
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`