Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ2/0007/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

22.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն






ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am


« 22 » 02 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Ազատ Պավելի Խաչատրյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Քոթանյան 11/3
Արտյոմ Պավելի Խաչատրյանին
ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Թալին, Քոթանյան 11/3


ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի

19 փետրվարի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Ազատ Պավելի Խաչատրյանի, Ազատ Ավետիսի Խաչատրյանի իրավահաջորդ Ռոբերտ Ազատի Խաչատրյանի, Պավել Ազատի Խաչատրյանի, Չնաշխարիկ Գեղամի Պետրոսյանի, Արտյոմ Պավելի Խաչատրյանի, Լիլիթ Ազատի Խաչատրյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Ազատ Պավելի Խաչատրյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Ազատ Պավելի Խաչատրյանի բաժնի վրա տարածելու (համասեփականատեր Ալմաստ Եղիշեյի Խաչատրյանի բաժինը մինչև իրավահաջորդության հարցի լուծումը Դատարանի դեպոզիտ հաշվին թողնելու) պահանջների մասին թիվԱՐԱԴ2/0007/02/20 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
08.01.2020 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 20.01.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 23.03.2020 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
15.04.2020թ. դատարան մուտքագրված Թալինի քաղաքապետարանի ՔԿԱԳ տարածքային բաժնի գրության համաձայն՝ Ազատ Ավետիսի Խաչատրյանը ծնվ. 01.08.1934թ. մահացել է 13.03.2020թ., մահը գրանցվել է 24.03.2020թ. ակտ թիվ 60:
Դատարանի (դատավոր՝ Լ. Հովհաննիսյան) 30.04.2020 թվականին որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մինչև իրավահաջորդության հարցի լուծումը:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի ապրիլի 01-ի թիվ ՆՀ-81-Ա հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Նշված քաղաքացիական գործը 30.05.2022 թվականին էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Զ.Մկրտչյանին և 31.05.2022 թվականին հանձնվել է դատավորին:
Դատարանի 02․06․2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, կասեցված վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանի 27․09․2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
08․12․2022 թվականի որոշմամբ Ազատ Ավետիսի Խաչատրյանը փոխարինվել է իրավահաջորդով՝ Ռոբերտ Ազատի Խաչատրյանով։
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 15․03․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 19․04.2023 թվականը։
19․04․2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
11․12․2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-10033/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/276-6 եզրակացությունը:
11․12․2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 19.04.2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 19․02.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ գործը կարող է համարվել նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի՝ «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Ազատ Պավելի Խաչատրյանի, Ազատ Ավետիսի Խաչատրյանի իրավահաջորդ Ռոբերտ Ազատի Խաչատրյանի, Պավել Ազատի Խաչատրյանի, Չնաշխարիկ Գեղամի Պետրոսյանի, Արտյոմ Պավելի Խաչատրյանի, Լիլիթ Ազատի Խաչատրյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Ազատ Պավելի Խաչատրյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան՝ Ազատ Պավելի Խաչատրյանի բաժնի վրա տարածելու (համասեփականատեր Ալմաստ Եղիշեյի Խաչատրյանի բաժինը մինչև իրավահաջորդության հարցի լուծումը Դատարանի դեպոզիտ հաշվին թողնելու) պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0007/02/20 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի մարտի 19-ին՝ ժամը «15:20»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`