Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/3632/02/17 քաղաքացիական գորոծով ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասնին։

23.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր․ 7, հեռ. (0312) 4.16.29,
էլեկտրոնային հասցեն` shirak@court.am

Գործ թիվ ՇԴ/3632/02/17
Ե-_________/24
<<22>> 02 2024թ

Հրապարակային ծանուցում

Քաղաքացիական գործով պատասխանող
Ռուզան Հովհաննեսի Հովհաննիսյանին
( Շիրակի մարզ, ք․Գյումրի, Խորենացու փ․, 2 շ․, բն․ 30 )

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Գ․Մալխասյանի (այսուհետ՝ Դատավոր) 25.01.2024 թվականի որոշման համաձայն՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Գևորգ Հովհաննեսի Հովհաննիսյանի, Հովհաննես Հմայակի Հովհաննիսյանի, Ռուզան Հովհաննեսի Հովհաննիսյանի, Աղունիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի, Իրինա Խաչիկի Հովհաննիսյանի, Ռուզաննա Գևորգի Հովհաննիսյանի` ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեում:
Տեղեկացվում եք, որ քաղաքացիական գործով 29.03.2024 թվականին ժամը 11։30-ին նշանակվել է դատական նիստ, ինչպես նաև պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հասցե` ք․Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` (0312) 4-16-29

Էլ. փոստ`