Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մեծամորի համայնքապետարանում համայնքային սեփականության հանդիսացող հողերի վարձակալությամբ տրամադրման մրցույթ

23.02.2024

Տիպ` Համայնքային սեփականության վարձակալության մրցույթի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետ

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի շենքում 2024 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11-ին տեղի կունենա համայնքային սեփականության հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման մրցույթ:
Լոտ 1) 7.0561 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք /ծածկագիր՝ 04-039-0095-0002/ վարձավճարի մեկնարկային գինը 700000 դրամ,10 տարի ժամկետով
Լոտ 2) 5.0519 հա ջրային հողատեսք/ծածկագիր՝ 04-039-0095-0001/ վարձավճարի մեկնարկային գինը 650000 դրամ,10 տարի ժամկետով
Լոտ 3) 2.8831 հա ջրային հողատեսք/ծածկագիր՝ 04-027-0120-0372/ վարձավճարի մեկնարկային գինը 300000 դրամ,10 տարի ժամկետով
Լոտ 4) 1.0687 հա ջրային հողատեսք/ծածկագիր՝ 04-027-0120-0214/ վարձավճարի մեկնարկային գինը 120000 դրամ,10 տարի ժամկետով
Կանխավճարի և մեկնարկային քայլի չափը 5% չափով:Մասնակցության վճարը 5000 դրամ: Հայտերը ընդունվում են ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 9:00 ից մինչև 18:00: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթից 3 օր առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մեծամորի համայնքապետարան:

Հասցե` ք. Մեծամոր Վարչական կենտրոն 1

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`