Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ա.Բ.Ա Ֆարմ» ՍՊ ընկերության տնօրեն Արամո Բադեյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշում N 0077

23.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Որոշեցի
1. Արամո Բադեյանին՝ (ն/ք՝ 015812753, տրված՝ 24․02․2023, 007-ի կողմից) որպես խախտում թույլ տված անձի, (Դեղերի մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը խախտելու համար) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47․3-րդ հոդվածի 7-րդ մասով՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումն առանց դեղատոմսի իրականացնելու համար ենթարկել վարչական տույժի` յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1 (մեկ) անվանմամբ դեղի համար 5․000 (հինգ հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Արամո Բադեյանին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Վիկտոր Համբարձումյան փողոց, 23 տուն հասցեով։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում մասնակիցներին իրազեկելու հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` 010650553

Էլ. փոստ`