Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/0050/02/24 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Սերգեյ Անդրեյի Ասրիյանցին Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ,գ․Մրգավան,Իսահակյան փ․,տ․44

23.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՎԴ/0050/02/24 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Սերգեյ Անդրեյի Ասրիյանցին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ,գ․Մրգավան,Իսահակյան փ․,տ․44

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Շուշան Ղազարյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/0050/02/24 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Հայկարամ Սուրիկի Բարսեղյանի, Սարիբեկ Մնացականի Մնացականյանի, Սերգեյ Անդրեյի Ասրիյանցի՝ համապարտության կարգով 2 015 711,80 ՀՀ դրամ գումարի բռնագանձնման պահանջի մասին։ Իսկ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 15․04․2024 թվականը։ Նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ սույնով ծանուցվում եք, որ դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ, Արարատի մարզ, ք․ Վեդի, Թումանյան 1)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Դուք կարող եք դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 1 հասցեով կամ sh.ghazaryan@court.am էլեկտրոնային հասցեով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` 23424648

Էլ. փոստ`