Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9660/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/9660/02/23 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Երրորդ անձ՝ Սուրեն Արամի Զաքարյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մազմանյան փողոց, 5/1 շենք, բնակարան 13

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Ռուբենի Զաքարյանի, Վարդուհի Ռուբենի Զաքարյանի ընդդեմ Արամ Ռուբենի Զաքարյանի, երրորդ անձինք՝ Արտակ Արարատի Սիմոնյանի, Ամալյա Ավետիսի Սիմոնյանի, Լիլիթ Սուրենի Բաղդասարյանի, Սուրեն Արամի Զաքարյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 22.02.2024 թվականին ներկայացվել է դիմում՝ պահանջներից հրաժարվելու վերաբերյալ:
Վերոնշյալ միջնորդության քննության և դատական ծախսերի բաշխման հարցի կապակցությամբ դատական նիստը հրավիրվում է 2024 թվականի մարտի 5-ին, ժամը 16:55-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`