Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/6685/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Ռոման Ռազմիկի Սարուխանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

24.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Սուսաննա Վլադիկի Մանուկյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Ռոման Ռազմիկի Սարուխանյանի, <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի, ԱՁ Համլետ Խաչիկի Մանուկյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձինք)՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Վլադիկի Մանուկյանի ընդդեմ Ռոման Ռազմիկի Սարուխանյանի, <<Գառնի Ինվեստ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի, ԱՁ Համլետ Խաչիկի Մանուկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 05.03.2024 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`