Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ3/1042/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

26.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Գործ ՍԴ3/1042/02/20
26 Փետրվարի 2024թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Արմեն Սուրենի Զոհրաբյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, հ․Տաթև, Շինուհայր, 7փ․, տ․3

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ3/1042/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Վարսենիկ Սերոբի Մայիլյանի, Նելլի Հրանտիկի Զոհրաբյանի, Աշոտ Սուրենի Զոհրաբյանի, Արմեն Սուրենի Զոհրաբյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող` ՀՀ Սյունիքի մարզ, գ․Աշոտավան, 1-ին փ․, տ․ 6/1 հասցեի 09-015-007-025-001 կադաստրային համարով անշարժ գույքից Վարսենիկ Սերոբի Մայիլյանի բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով Վարսենիկ Սերոբի Մայիլյանի բաժինը ձեռք չբերելու դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 21-ին, ժամը՝ 11։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`