Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/2717/02/23 քաղաքացիական գործով Հարություն Թովմասյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2717/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 նոյեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմինե Էդիկի Հարությունյանի ընդդեմ Հարություն Սարիբեկի Թովմասյանի, «Արդշինբանկ» ՓԲ ընկերության՝ բնակարանի նվիրատվության պայմանագիրը որպես շինծու գործարք անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք բնակարանի նկատմամբ պատասխանողների միջև կնքված հիփոթեքի, առուվաճառքի պայմանագրերը և գործարքների հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /այսուհետև՝ նաև Դատարան/ 03.02.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 15.05.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 22.06.2023թ., այնուհետև՝ 28.11.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել են հայցվորի և պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացուցիչները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
21.11.2023թ. նախնական դատական նիստում Դատարանը կողմերի ներկայացուցիչների հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են՝
- հայցվորի և պատասխանող Հարություն Թովմասյանի միջև օրենքով սահմանված ձևին համապատասխան կնքված նվիրատվության պայմանագրի առկայությունը,
-հայցվորի կողմից այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը),
- գործարքը կնքելիս հայցվորի և պատասխանող Հարություն Թովմասյանի իրական կամարտահայտությունը,
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը,
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը,
- վիճարկվող գործարքի շինծու լինելու մասին պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իմանալու փաստը,
- հիփոթեքի պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունները հայցվորի կողմից կատարված լինելու վերաբերյալ փաստը,
- պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բարեխիղճ ձեռք բերող լինելու վերաբերյալ փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցվորի և պատասխանող Հարություն Թովմասյանի միջև օրենքով սահմանված ձևին համապատասխան կնքված նվիրատվության պայմանագրի առկայության վերաբերյալ փաստը Դատարանը համարում է անվիճելի փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն իրավանորմի 3-րդ մասի համաձայն՝ պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/2717/02/23 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր Արմինե Հարությունյանը պետք է ապացուցի՝
-հայցվորի կողմից այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալու (շահագրգիռ անձ հանդիսանալու) վերաբերյալ փաստը,
- գործարքը կնքելիս հայցվորի և պատասխանող Հարություն Թովմասյանի իրական կամարտահայտությունը,
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը,
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը,
- վիճարկվող գործարքի շինծու լինելու մասին պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իմանալու փաստը,
- հիփոթեքի պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունները հայցվորի կողմից կատարված լինելու վերաբերյալ փաստը:
Պատասխանող «Արդշինբանկ» ՓԲԸ-ը պետք է ապացուցի բարեխիղճ ձեռք բերող լինելու վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 15.02.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 07.03.2024թ., ժամը 11:30-ին:

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`