Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/32597/02/22 քաղաքացիական գործով Միքայել Բեգլարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32597/02/22


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Գործի դատաքննությունը վերսկսելու մասին

30-ը հունվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով ԵԴ/32597/02/22 քաղաքացիական գործով դատաքննությունը վերսկսելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ն. Հովսեփյանի վարույթում է քննվել թիվ ԵԴ/32597/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կարս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ընդդեմ Սերգեյ Ալեքսանդրի Բեգլարյանի, Ալեքսանդր Սերգեյի Բեգլարյանի, Զինաիդա Մեֆոդևնայի Բեգլարյանը, Միքայել Սերգեյի Բեգլարյանը, Նաիրա Ալեքսանդրի Բեգլարյանը՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Սերգեյ Ալեքսանդրի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ֆիրդուսի 17 շենքի թիվ 12 բնակարնի օտարման, որպես իրավական հետևանքեր Սերգեյ Ալեքսանդրի Բեգլարյանի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ «Կարս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը ճանաչելու և անշարժ գույքը «Կարս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը հանձնելու պահանջների մասին:
Դատավոր Ն. Հովսեփյանի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակվելու հիմքով՝ քաղաքացիական գործը հանձվել է վերամակագրության և 11.12.2023թ. մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 15.12.2023թ.:
18.01.2024թ. Դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 02.02.2024թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:
Նույն իրավանորմի 3-րդ մասի համաձայն՝ գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:
Դատարանը, գործում առկա ապացույցները հետազոտելիս պարզել է, որ գործում առկա է օտարվող անշարժ գույքի գնահատման երկու արժեք՝ ըստ հայցադիմումի՝ 39617500 ՀՀ դրամ, և ըստ 08.09.2023թ. կողմերի միջև կնքված հաշտության համաձայնագրի՝ 60617500 ՀՀ դրամ:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել գործի դատաքննությունը՝ գործում առկա ապացույցները հետազոտելու և կողմերի դիրքորոշումները ևս ճշտելու միջոցով պատասխանողներին հատկացվելիք փոխհատուցման արժեքի չափը պարզելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Վերսկսել ԵԴ/32597/02/22 քաղաքացիական գործի դատաքննությունը:
Հրավիրել դատական նիստ՝ 07.03.2024թ., ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում /ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, 8-րդ դահլիճ/:
Որոշումն օրինական ուժի մեջ է հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`