Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/44134/02/23քաղաքացիական գործով ծանուցում /Ազատ Հրաչիկի Մկրտչյանի/

27.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/44134/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 փետրվարի 2024թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Կիմա Գագիկի Մինասյանի ընդդեմ Ազատ Հրաչիկի Մկրտչյանի, իրավասու մարմին՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց
Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 03.01.2024 թվականի որոշմամբ: Նույն որոշմամբ բավարարվել է Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Պատասխանողի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Սույն գործով պատասխանողը սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Նախնական դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 08-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փողոց թիվ 162ա հասցեում):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 57-66-04

Էլ. փոստ`