Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/13196/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Սվետլանա Քաջիկի Ենոքյան /Կոտայքի մարզ, Զորավան, 1 փ., 4 փակ., 1 շ., 2 բն./

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի վարույթում է գտնվում Թիվ ԿԴ/13196/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՛՛Գլոբալ Կրեդիտ՛՛ ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ պատասխանող Սոնա Լավրենտի Ալիխանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Սվետլանա Քաջիկի Ենոքյանի և Վերժիկ Վասիլի Գևորգյանի՝ պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պատասխանողին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2024թ. մայիսի 24-ին ժամը 12:00-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայանալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 0222 2-03-98/:


Դատավորի օգնական` Ջ. Նազարյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-03-98

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`