Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«26» փետրվարի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0932/02/10

27.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Ռիգայի փող., 5/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ստեփան Սարգսյանի և մյուսների ընդդեմ Ռոբերտ Այվազյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնություն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արմեն Հարությունյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, գույքի համասեփականատեր ճանաչելու, փաստացի օգտագործվող հողատարածքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 10:00-ին,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, հրավիրվում եք Դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության հայցվոր կողմ:
Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`