Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/11045/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Գրետա Հովհաննեսի Բադալյան /Նոր Գեղի, Ֆր. Թևոսյանի փ., 7 փկղ., 5 տուն/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի վարույթում է գտնվում Թիվ ԿԴ/11045/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՙՖինքա՚ ունիվերսալ վարկային կազնակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ պատասխանող Հովհաննես Թոռնիկի Բադալյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Թոռնիկ Հովհաննեսի Բադալյանի, Գրետա Հովհաննեսի Բադալյանի, Անահիտ Թոռնիկի Բադալյանի և Հայկարամ Թոռնիկի Բադալյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պարտապան Հովհաննես Թոռնիկի Բադալյանի բաժինն առանձնացնելու՝ դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձում տարածելու համար, բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Հովհաննես Թոռնիկի Բադալյանին հասանելիք բաժնի վրա տարածելու, իսկ մնացած գումարը համասեփականատերերի միջև բաշխելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2024թ. մայիսի 14-ին ժամը 11:20-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայանալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 0222 2-03-98/:

Դատավորի օգնական` Ջ. Նազարյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-03-98

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`