Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պարտապան ԱՁ Գեորգի Մանուկյանի թիվ ԱՐԴ/0054/04/18 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

27.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն-46

27.02.2024թ. ժամը 12:00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել:
21.05.2024թ. ժամը 10:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան ԱՁ Գեորգի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի է ներկայացվում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ֆիզիկական անձի սեփականություն համարվող հետևյալ գույքը.
Լոտ 2 - ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ն. Ամասիա, 7 փող., թիվ 5 հասցեում գտնվող արտադրական տարածք /վկայական թիվ՝ 2579137, տրված՝ 23.03.2009թ./: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, գործառնական նշանակությունը՝ անասնագոմ կառուցելու համար, հողամասի մակերեսը՝ 7000քմ, ճակատային մասը փողոցի նկատմամբ՝ 81.44մ: 1980-ական թվականներին կառուցված շինության /անասնագոմ/ մակերեսը` 911.6քմ, պարսպինը` 174քմ: Շենքը մեկ հարկանի է՝ կառուցված տուֆ քարից, տանիքը՝ ասբոշիֆեր, միջհարկային ծածկը՝ ե/բ, առաստաղի բարձրությունը՝ 3.2մ, ներքին հարդարումը՝ միջինից ցածր: Աճուրդի մեկնարկային գինը`4.326.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 14.05.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811009079200)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի համար չեն գործում), որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`