Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Նարեկ Արմենի Դանիելյանին վարչական նիստի լսումներին հրավիրելու մասին

27.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս

Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի <<բ>> ենթակետի և 34-րդ հոդվածի, համաձայն հարուցվել է վարչական վարույթ:
Ձեզ սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ Մասիս համայնք, գ․Այնթապում 03-012-0292-0019 կադաստրային ծածկագրով գտնվող գյուղատնտեսական նշանակության /վարելահող/ հողամասում առանց համապատասխան թույլտվության իրականացրել եք ինքնակամ շինություններ՝ հասարակական շինություններ, զուգարան և մետաղական ցանկապատով ցանկապատել եք գյուղատնտեսական նշանակության /վարելահող/ հողամասը։
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի համաձայն.
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Առաջարկվում է ծանուցագիրը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում քանդել /ապամոնտաժել/ ինքնակամ կառուցած հասարակական շինությունները, զուգարանը և մետաղական ցանկապատը՝ տարածքը բերել նախկին տեսքին։
Ծանուցվում եք, որ վարչական հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու 2024թ. մարտի 05-ին, ժամը` 11։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք հրավիրվում եք ներկայանալու ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենք, 3-րդ հարկ, 301 աշխատասենյակ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձամբ` անձը հաստատող փաստաթղթով կամ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Ձեր չներկայանալը արգելք չէ վարչական վարույթի իրականացման և վերջնական իրավական ակտ կայացնելու համար:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`