Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/0359/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Պատասխանող՝ Վլադիմիր Ռուբենի Նիկողոսյան /Նոր Գյուղ, 9 փ., 15 տուն/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Գևորգյանի վարույթում է գտնվում Թիվ ԿԴ/0359/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՙՖինքա՚ ունիվերսալ վարկային կազնակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ պատասխանող Վլադիմիր Ռուբենի Նիկողոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Քերոբ Բենիամինի Նիկողոսյանի, Փիրուզա Մինասի Նիկողոսյանի, Ռուբեն Քերոբի Նիկողոսյանի, Անահիտ Էդիկի Նիկողոսյանի և Սերգեյ Ռուբենի Նիկողոսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պարտապան Վլադիմիր Ռուբենի Նիկողոսյանի բաժինն առանձնացնելու՝ դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձում տարածելու համար, բաժինն առանձնացնելու անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Վլադիմիր Ռուբենի Նիկողոսյանին հասանելիք բաժնի վրա տարածելու, իսկ մնացած գումարը համասեփականատերերի միջև բաշխելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2024թ. մայիսի 06-ին ժամը 11:20-ին:
Խնդրվում է նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/ ներկայանալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր /Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Էլարի 8, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռախոս 0222 2-03-98/:

Դատավորի օգնական` Ջ. Նազարյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-03-98

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`