Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրավի առարկա անշարժ գույքի աճուրդի մասին

29.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Վահագն Դավթյան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Ա/Ձ Վահագն Վիգենի Դավթյանը որպես աճուրդի կազմակերպիչ իրականացնելու է հօգուտ Արմեն Սամվելի Մարտոյանի գրավադրված լոտերի աճուրդ` բաց դասական եղանակով:
Լոտ 1 ՀՀ, ք․ Երևան, Նոր Նորք, Բագրևանդ թղմ 97/2 հողամաս, մակերեսը՝ 0,12 հա, մեկնարկային գինը՝ 93 000 000 (իննսուներեք միլիոն) ՀՀ դրամ
Աճուրդի կանցկացվի ք. Երևան, Ֆուչիկի փ․ 27/5 շենք, 300 տարածքում, մեկնարկը 15.03.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով և, այնուհետև, յուրաքանչյուր աշխատանքային օր ժ. 12:00-ին նույն վայրում: Դասական փուլերում չվաճառված գույքը, սակարկվում է հոլանդական եղանակով՝ մեկնարկային գների 10%-ի իջեցումով յուրաքանչյուր հաջորդ փուլին, բայց ոչ պակաս գրավառուի կողմից ներկայացված վերջնական հատման գնից: Աճուրդի մասնակցության վճարը՝ 10 000 ՀՀ դրամի չափով և նախավճարը` գույքի ընթացիկ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, վճարման վերջնաժամկետը` յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը և մասնակցության վճարը վճարվում է կազմակերպչի բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570022299930100 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին, հայտի ձևին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` Ֆուչիկի փողոց, 27/5 շենք, գրասենյակ 300

Հեռ..` 37499080914

Էլ. փոստ`