Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայցվոր՝ Գրիգոր Անդրանիկի Գրիգորյանին /ՀՀ, ք. Արտաշատ, Հր. Թովմասյան փողոց 1/4/ /ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ, 12 փողոց, 146 տուն/ թիվ ԵԴ/54363/02/21

29.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54363/02/21




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09 հոկտեմբերի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, քննարկելով թիվ ԵԴ/54363/02/21 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը.
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Գրիգոր Անդրանիկի Գրիգորյանի ընդդեմ «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, գումարի բռնագանձման, և տեղադրված սարքավորման ապամոնտաժման պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ/54363/02/21 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 24.10.2023 թվականին, ժամը 14:30-ին։
Դատավորների վերապատրաստման դասընթացների ժամանակացույցի համաձայն՝ դատավոր Ա. Սաֆարյանը 23.10.2023-27.10.2023 թվականը ընկած ժամանակահատվածում մասնակցելու է տարեկան պարտադիր վերապատրաստման դասընթացներին:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել և նշանակել 04.04.2024 թվականին, ժամը 12:00-ին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/54363/02/21 քաղաքացիական գործով 24.10.2023 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել և դատական նիստը նշանակել 04.04.2024 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13

Էլ. փոստ`