Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/45781/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Սուսաննա Աղասու Ղազարյանին
(հասցե՝ ք.Երևան, Վարդանանց փ., 22 շ., բն.72)

Մկրտիչ Վարդգեսի Կոտոյանին
(հասցե՝ ք.Երևան, Վարդանանց փ., 22 շ., բն.72)

2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է մուտքագրվել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ (այսուհետ նաև` Հայցվոր) հայցադիմումն ընդդեմ Սուսաննա Աղասու Ղազարյանի, Մկրտիչ Վարդգեսի Կոտոյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի 06.07.2023թ. որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական նիստ:
Դատարանի 14.02.2024թ. որոշմամբ թիվ ԵԴ/45781/02/19 քաղաքացիական գործով կիրառվել է արագացված դատաքննություն: Եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 14.03.2024թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`