Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/39274/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵԴ2/39274/02/23

Քրիստինա Գաբրիելյանին
(ՀՀ, ք. Երևան, Մ. Հերացի 22շ., բն.44)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/39274/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Քրիստինա Ալբերտի Գաբրիելյանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանի ընդդեմ Փառանձեմ Ռուբիկի Առաքելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ դատավոր Լիլիթ Սաղոյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ2/39274/02/23 քաղաքացիական գործով որպես հայցվոր /հայցվորի ներկայացուցիչ նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հայցն առանց քննության թողնելու համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`