Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/7738/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին

29.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95- րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Գևորգ Սայատ-Նովայի Կոստանյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտւնի Ա3 թղմ., տուն 29
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի «Այդի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Սայատ-Նովայի Կոստանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Թիվ ԳԴ/7738/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի փետրվարի 19-ին կայացվել էգործի վարույթը կարճելու մասին որոշում:
Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Կից որոշումը՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/7738/02/23

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ`Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Մ.Մանուչարյանի

2024 թվականի փետրվարի 19-ին ք.Ճամբարակ

պարզեցված վարույթի կարգով քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Այդի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00005409, պետական գրանցման համար թիվ 9, այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Գևորգ Սայատ-Նովայի Կոստանյանի (ն/ք.` 012184776, տրված 14.08.2020 թվականին, 043-ի կողմից, այսուհետ՝ Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԳԴ/7738/02/23 քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Գևորգ Սայատ-Նովայի Կոստանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Հայցադիմումը Դատարան է մուտքագրվել 20.12.2023 թվականին իսկ Դատավորի աշխատակազմին է փոխանցվել 28․12․2023 թվականին։
Դատավոր Մ.Մանուչարյանի 15.01.2024 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 16.04.2024 թվականը:
Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
06.02.2024 թվականին Հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն, որով նշել է, որ պատասխանողը կամավոր կատարել է ստանձնած պարտավորությունները և խնդրել է գործի վարույթը կարճել:
19.02.2024 թվականին Հայցվորը, ի լրումն 06.02.2024 թվականին ներկայացված հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդության, դիմելով Դատարան խնդրել է պետական տուրքի հարցը համարել լուծված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:
Վերոնշյալ հոդվածի և սույն գործով ներկայացված միջնորդությունում մատնանշված հանգամանքների համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ առկա միջնորդությունը ըստ էության արձանագրում է սույն գործով վեճի սպառումը, որպիսի պարագայում գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով ենթակա է կարճման:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսը կազմված է միայն պետական տուրքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:
Տվյալ դեպքում Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է գումար բռնագանձելու մասին պահանջ և վճարվել է 1․600 ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Դատարանն արձանագրում է, որ Հայցվորի կողմից պետական տուրքի գումարը նախապես վճարված լինելու և Պատասխանողի հանդեպ 06.02.2024 թվականի հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդությամբ, ինչպես նաև ի լրումն միջնորդությանը կից ներկայացված գրությամբ դատական ծախսերի պահանջ չներկայացնելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ, 182-րդ, 183-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԳԴ/7738/02/23 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «Այդի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Գևորգ Սայատ-Նովայի Կոստանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, կարճել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից տասնհինգ օր հետո և հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ԴԱՏԱՎՈՐ՝ Մ.ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/ 2 22 77

Էլ. փոստ`