Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սասուն Արիստակեսի Մարգարյանին վարչական վարույթի վերաբերյալ ծանուցելու մասին

01.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-ին մասի

Սասուն Արիստակեսի Մարգարյանին
(հասցե՝ ք. Երևան Աջափնյակ Նորաշեն թղմ. 38 շենք, թիվ 118 բն.)
(Իրավախախտման վայրով՝ ք.Էջմիածին Սբ.Մ.Խորենացի փող., 26)


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող մարմինը <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024 թվականի մարտի 7-ին, ժամը` 17:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին, Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Վաղարշապատ համայնքի ք.Էջմիածին, Սբ.Մ.Խորենացի փողոցի 26 հասցեին կից ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 0

Հեռ..` +374 (231) 53663

Վեբ կայք` https://ejmiatsin.am/

Էլ. փոստ`