Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՆԴ/1473/02/11 քաղաքացիական գործով պատասխանող Սեդրակ Հարությունի Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` նաև Դատարան) դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի Լյուդմիլա Լենդրուշի Հարությունյանի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Սեդրակ Հարությունի Հովհաննիսյանի, <<ԲՏԱ Բանկ>> ՓԲԸ-ի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության (այսուհետ` նաև Պատասխանողներ)` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,


ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործն, ըստ հայցի Լյուդմիլա Լենդրուշի Հարությունյանի ընդդեմ Սեդրակ Հարությունի Հովհաննիսյանի, <<ԲՏԱ Բանկ>> ՓԲԸ-ի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Լյուդմիլա Լենդրուշի Հարությունյանի ընդդեմ Սեդրակ Հարությունի Հովհաննիսյանի, <<ԲՏԱ Բանկ>> ՓԲԸ-ի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 19.03.2024 թվականին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`