Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/43444/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող
ՙՄԷԼԵԽ՚ ՍՊԸ
/ՀՀ, ք. Երևան, Օրբելի Եղբայրներ փողոց, 33շ., բն. 40/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/43444/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Վարշամ Արամի Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Տարոնի Նազարյանի ընդդեմ պատասխանողներ ՙՄէլէխ՚ ՍՊ ընկերության, ՙԵվրովագեն՚ ՍՊ ընկերության, երրորդ անձ ՙԵվրովագեն՚ ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Զավեն Գևորգի Վարդանյանի՝ 17․05․2021 թվականին ՙՄէլէխ՚ ՍՊ ընկերության և ՙԵվրովագեն՚ ՍՊ ընկերության միջև կնքված պահանջի զիջման պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ/43444/02/22 քաղաքացիական գործով 16.05.2024 թվականի, ժամը 17:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`