Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-դատական ծանուցագիր:

02.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Հայցվոր Վաղարշակ Սարգսյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3-րդ փողոց, տուն 7/


Հայցվոր Ռազմիկ Սարգսյանին
/ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3-րդ փողոց, տուն 7/

Պատասխանող Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանին
/ք. Երևան, Կենտրոն Ասրևի փողոց, 5 տուն/

Երրորդ անձ Սուսաննա Պողոսյանին
/ք. Երևան, Մանուշյան փողոց, 60 տուն/

Երրորդ անձ Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանին
/ք. Երևան, Ա. Սարգսյան 1/

Երրորդ անձ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանին
/ք. Երևան, Բաղրամյան 1 փակուղի, 14 շենք, 162 տարածք/

Երրորդ անձ Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանին
/ք. Երևան, Գայի պողոտա, 19/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 04-ին` ժամը «16:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԿԴ/3497/02/17 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հեևյալ փաստերը.
3.1.1. Ռազմիկ Համազասպի Սարգսյանի և Ազգանուշ Վաղարշակի Բաղդասարյանի լիազորված անձ Վաղարշակ Սարգսյանի` որպես վաճառողի և Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանի՝ որպես գնորդի, միջև ք.Երևան, Դավթաշեն 3 փողոց թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ օրենքով սահմանված ձևին համապատասխանող առուվաճառքի պայմանագիր կնքված լինելու փաստը,
3.1.2. 23.02.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կնքելիս կողմերի կամքն ուղղված է եղել առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն՝ առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:
3.1.3. 23.02.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի իրական շարժառիթը:
3.1.4. Վոլոդյա Մովսեսի Սարուխանյանի՝ որպես վաճառողի և Սուսաննա Պողոսյանի՝ որպես գնորդի միջև 21.03.2009 թվականին անշարժ գույքի՝ օրենքով սահմանված ձևին համապատասխանող առուվաճառքի պայմանագիր կնքված լինելու փաստը,
3.1.5. Սուսաննա Պողոսյանի՝ որպես վաճառողի և Ռոբին-Օֆիկ Օսկանյանի՝ որպես գնորդի միջև 02.07.2009 թվականին կնքված անշարժ գույքի՝ օրենքով սահմանված ձևին համապատասխանող առուվաճառքի պայմանագիր կնքված լինելու փաստը,
3.1.6. 21.03.2009 թվականին և 02.07.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը կրել են ձևական բնույթ, կնքվել են առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելու նպատակով՝ առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի, որ պայմանագրերը կնքվել են օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ ստորագրած անձանց կամքն իրականում ուղղված է եղել փոխառության և գրավի պայմանագրերին հատուկ իրավահարաբերություններ առաջացնելուն:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 04.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`