Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/32457/02/20 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

03.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Շիրակի փող., 2օբ., բն. 26/

Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության
/ՀՀ, ք.Երևան, Արամի փող 3 շենք/

Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ Տիգրան Խաչատուրի Մկրտչյանին
/ՀՀ, ք.Երևան, Բաշինջաղյան փող., 188 շենք, բն. 71/


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/32457/02/20 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

ԵԴ/32457/02/20
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արման Աշոտի Գրիգորյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արման Աշոտի Գրիգորյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, Տիգրան Խաչատուրի Մկրտչյանի՝ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը 12.11.2020 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արման Աշոտի Գրիգորյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, Տիգրան Խաչատուրի Մկրտչյանի՝ կրկնակի փորձաքննության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 23.11.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/32457/02/20 քաղաքացիական գործը 20.05.2022 թվականին մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն.Հովսեփյան) 07.06.2022թ. որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ն.Հովսեփյանի՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/32457/02/20 քաղաքացիական գործը 28.11.2023 թվականին մակագրվել է դատավոր Ռ.Բունիաթյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.12.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչը խնդրել է անվավեր ճանաչել 21.10.2020 թվականին «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված թիվ Բ20 1271 ԿԽ եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/32457/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 08-ին` ժամը «15:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/32457/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 21.10.2020 թվականին կազմված թիվ Բ20 1271 ԿԽ եզրակացության ոչ իրավաչափ լինելը, այդ թվում՝ այն, որ կրկնակի փորձաքննություն իրականացնելիս փորձագետը վարորդների մեղավորության հարցում հանգել է իրականությանը չհամապատասխանող, սխալ եզրահանգման:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 08.04.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`