Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/2921/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

04.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործով դատական ծանուցում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Գոռ Աբովի Հարոյանին
/ՀՀ, ք.Երևան, Հաղթանակ 6 փողոց, 52 տուն/

Դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Գոռ Աբովի Հարոյանի ընդդեմ Նինա Հրաչիկի Հակոբյանի՝ իրավասու մարմիններ՝ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ՝ երեխաների բնակության վայրն ըստ հոր բնակության վայրի սահմանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Նինա Հրաչիկի Հակոբյանի ընդդեմ Գոռ Աբովի Հարոյանի, իրավասու մարմիններ՝ Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ՝ երեխաների բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի սահմանելու պահանջի մասին թիվ ԵԴ/2921/02/23 քաղաքացիական գործը:

Սույն քաղաքացիական գործով ներկայացված հաշտության համաձայնությունը քննարկելու համար 2024թ. մարտի 21-ին, ժամը 16:30-ին հրավիրվել է դատական նիստ (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7):

Միաժամանակ պարզաբանվում է, որ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Այս առումով, օրենսդիրն իմպերատիվ ձևով սահմանել է, որ հաշտության համաձայնությունը քննարկվում է գործին մասնակցող անձանց ներկայությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ, հետևաբար Դուք կամ պետք է ներկայանաք /ապահովեք Ձեր ներկայացուցչի մասնակցությունը/ հաշտության համաձայնության քննարկման համար նշանակված դատական նիստին, կամ պետք է ներկայացնեք միջնորդություն՝ հաշտության համաձայնությունը Ձեր բացակայությամբ քննարկելու վերաբերյալ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`