Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵԴ2/0354/02/24 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

04.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵԴ2/0354/02/24 քաղաքացիական գործով
Հայցվոր անհատ ձեռնարկատեր <<Մասիս Լալայան Յուրիկի>>-ին
(Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Թբիլիսյան խճուղի, շենք 10, բնակարան 33,
էլ․փոստի հասցե՝ arxiv2023@gmail.com )

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի անհատ ձեռնարկատեր <<Մասիս Լալայան Յուրիկի>>-ի ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ ԵՔ-ԷԱՃԾՁԲ-23/99-1 ծածկագրով ծառայության մաստուցման պետական գնման պայմանագիրը միակողմանի լուծելու պահանջն անվավեր ճանաչելու պահանջի մասին հա. ԵԴ2/0354/02/24 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը կկայանա 18.03.2024 թվականին՝ ժամը 17:00-ին։
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայր (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա, դատական նիստերի թիվ 7 դահլիճ)․
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
(…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր` Դատարանի 08.02.2024 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու, պատասխանողից ապացույցներ պահանջելու և գործի քննությունը դատական նիստով իրականացնելու մասին>> որոշումը՝ 3 թերթից:

Դատավոր Ա․Օհանյանի օգնական՝ Նարա Ղազարյան

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +374 (10) 57-66-13

Էլ. փոստ`