Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԿԴ/14399/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

04.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոտվածի 6-րդ մաս

Հայցվոր՝«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին
ք․Երևան, Ագաթանգեղոսի 2ա

Պատասխանողներ՝
Մհեր Ռաֆիկի Մարտիրոսյանին
Արևիկ Լադիկի Մարտիրոսյանին
Կոտայքի մարզ, Հրազդան, Ջրառատ թ/ղ տուն 660

երրորդ անձ՝
Քրիստինե Մհերի Մարտիրոսյանին
Կոտայքի մարզ, Հրազդան, Ջրառատ թ/ղ 2 փողոց տուն 31

Հովհաննես Մհերի Մարտիրոսյանին
Կոտայքի մարզ, Հրազդան, Ջրառատ թ/ղ տուն 660

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն․Թորոսյանիս վարույթում է քննվում թիվ ԿԴ/14399/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Մհեր Ռաֆիկի Մարտիրոսյանի, Արևիկ Լադիկի Մարտիրոսյանի, երրորդ անձ՝ Քրիստինե Մհերի Մարտիրոսյանի, Հովհաննես Մհերի Մարտիրոսյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին ։
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 13.03.2024 թվականին ժամը 12։00-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
01.03.2024 թվականին հայցվորը միջնորդություն է ներկայացրել դատարան՝հայցից հրաժարվելու վերաբերյալ։
Հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդության քննությունը կիրականացվի 13.03.2024 թվականին նշանակված դատական նիստում։
Կողմերը պարզաբանվում են, որ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը:
Նույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն՝գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:
Եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա․ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք․ Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-222-2-01-63

Էլ. փոստ`