Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ1/3022/02/23 քաղաքացիական գորոծով ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասնին։

04.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
04.03.2024թ.
Գործ թիվ ՇԴ1/3022/02/23


Պատասխանող՝ ԱՁ՝ Արմեն Վասենյայի Ամբարդարյանին (հասցե՝ ՇՄ, Հ․ Ազատան, 41 փող․, 13 տուն )


Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2024 թվականի «Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշմամբ <<Ֆինքա>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև <<Ֆինքա>> ՈւՎԿ ՓԲԸ) ընդդեմ Արմեն Ամբարդարյան Վասենյայի անհատ ձեռնարկատիրոջ, Սեդա Լադիշվայի Ամբարդարյանի, Անդրանիկ Արմենի Ամբարդարյանի և Վազգեն Արմենի Ամբարդարյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ1/3022/02/23 քաղաքացիական գործով 26.03.2024 թվականին, ժամը 17։15-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2024 թվականի մարտի 26-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 17։15-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, Ձեզ, որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Նշված հոդվածի համաձայն դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Առդիր որոշումը՝ 1 թերթ


Դատավորի օգնական` Ս․ Դանիելյան

Հասցե` ք․Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` (0312) 4-16-29

Էլ. փոստ`