Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/2532/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

04.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03

Գործ ՍԴ/2532/02/23
04 Մարտի 2024թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Արմեն Անուշավանի Մկրտչյանին
Սյունիքի մարզ, հ․Տաթև, Շինուհայր, 10փ․, շ․3, բն․8

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է թիվ ՍԴ/2532/02/23 քաղաքացիական գործով դատական նիստ հրավիրելոււ մասին դատարանի որոշումը:
Պահանջից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցը քննելու նպատակով 2024 թվականի մարտի 18-ին, ժամը՝ 10։00-ին, նշանակվել է դատական նիստ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` դատարանը Ձեզ որպես գործին մասնակցող անձի բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները՝ սահմանված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 8-րդ կետով, համաձայն որի՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:
Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին։
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստին չներկայանալու կամ չներկայանոլւ պատճառների մասին դատարանին չհայտնելու դեպքում միջնորդությունը կարող է քննվել Ձեր բացակայությամբ։
Առդիր՝ « 2 » թերթ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`