Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/0281/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Մարիցա Մարզումանյան
/ ք.Երևան, Արաբկիր 38 փողոց,1 ա տուն/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա.Պետրոսյանս, ուսումնասիրելով թիվ ԵԱՔԴ/0281/02/08 քաղաքացիական գործն` ըստ հայցի Լուսյա Մանուկյանի, Եվգենյա Անտոնյանի, Տիգրան Անտոնյանի ընդդեմ Մուրադ Մարզումանյանի, Մարիցա, Օհան, Ռուզաննա, Լուսինե, Մարիցա, Հակոբ, Սողոմոն, Ալինա, Լիանա, Ժորա Մարզումանյանների, Գեորգի, Սվետլանա, Լուսինե Անտոնյանների, Նավասարդ Անտոնյանի, Սուսաննա Գալստյանի, Նաիրա, Արթուր Անտոնյանների` հողի ընդհանուր սեփականության, նրա վրա ինքնակամ շինությունների սեփականության իրավունքը ճանաչելու, փոխհատուցմամբ ինքնակամ կառույցներից վտարելու, այդ կառույցները քանդել պարտավորեցնելու, ընդհանուր սեփականություն հանդիսացող տան և հողամասի բաժնեմասերն առանձնացնելու, 1/4 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու, վտարելու, բնակտարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:

Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԱՔԴ/0281/02/08 քաղաքացիական գործով 28.03.2024 թվականին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):

Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա

Հեռ..` 010576631/102/

Էլ. փոստ`