Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/8067/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԴԴԱ-8-Ե-
ԵԴ/8067/02/23
.2024թ.

ԵԴ/8067/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռազմիկ Խրշոյանի, պատասխանող Ա/Ձ Տիգրան Դավթյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/8067/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ ԱՁ Տիգրան Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ պաշտպանության նախարարությունը 07.06.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ ԱՁ Տիգրան Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Դատարանը որոշել է հայցագնի՝ 4.906.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող ԱՁ Տիգրան Դավթյանին պատկանող գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի կողմից 27.07.2023 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 02.08.2023 թվականին:
Պատասխանող ԱՁ Տիգրան Դավթյանին ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները վերադարձվել են դատարան՝ «անհայտ» նշագրումով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.10.2023 թվականի որոշմամբ 06.11.2023 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/8067/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ ԱՁ Տիգրան Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. ապրիլի 26-ին, ժամը 14:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


ՀՀ պաշտպանության նախարարությանը
ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի 5

ԱՁ Տիգրան Դավթյանին
ՀՀ, ք․ Երևան, Օհանով 1, 43 շինություն

ԱՁ Տիգրան Դավթյանին
ՀՀ, ք․ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 33 շենք, բնակարան 12

ԱՁ Տիգրան Դավթյանին
ՀՀ, ք․ Երևան, Տիչինայի 2 նրբ., 4/7

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/8067/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Միևնույն ժամանակ հայցվոր կողմին պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր` 1 թերթից:


Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`