Հա. ԵԴ2/0831/02/24 քաղաքացիական գործով պատասխանող Կարապետ Ջիվանի Չախմախչյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
05.03.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
05 մարտի 2024թ.
Հա. ԵԴ2/0831/02/24 քաղաքացիական գործով
պատասխանող Կարապետ Ջիվանի Չախմախչյանին
/ք.Երևան, Բաշինջաղյան փող., 39/2տուն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի Գնել Գարսևանի Սարգսյանի ընդդեմ Կարապետ Ջիվանի Չախմախչյանի՝ ք. Երևան, Բաշինջաղյան փողոց, 37 հասցեի Կարապետ Ջիվանի Չախմախչյանին պատկանող 4/9 բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Գնել Գարսևանի Սարգսյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հա. ԵԴ2/0831/02/24 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Կարապետ Ջիվանի Չախմախչյանին՝ ք.Երևան, Բաշինջաղյան փող., 39/2տուն հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`