Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 0898-Ա
«ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 07-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի 1–ին խճուղի 45 հասցեում, «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում առկա է ինքնակամ կառուցված շինություններ, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2024 թվականի հունվարի 03-ին հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 07-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի 1–ին խճուղի 45 հասցեում, «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում առկա է ինքնակամ կառուցված շինություններ՝ մեկ լրիվ և մեկ կիսակառույց, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք է:
2024 թվականի հունվարի 03–ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2024 թվականի հունվարի 18–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ ծանուցվել է «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Կարեն Դավթյանի, սակայն «Հայփոստ» ՓԲԸ–ից հետադարձ ծանուցագիրը ստացվել է «անհայտ» գրառմամբ։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47–րդ հոդվածի 1–ին մասի «ա» ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43–րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը գործի քննությանն նոր օր է նշանակել 2024 թվականի հունվարի 30–ին ժամը՝ 12։00–ին՝ համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական կենտրոն շ․1/, որի վերաբերյալ պատշաճ ծանուցվել է «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Դավթյանը, սակայն «Հայփոստ» ՍՊ ընկերությունից ծանուցումը ստանալու փաստը հավաստող հետադարձ ծանուցումը չի ստացվել։ 2024 թվականի հունվարի 30–ին ժամը 12։00–ին կայացած վարչական վարույթով գործի լաման ժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը որոշում է կայացրել գործի լսման նոր օր նշանակել 2024 թվականի փետրվարի 26–ին ժամը 11։30–ին, որի վերաբերյալ ծանուցում է ուղարկվել «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը, սակայն «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը չեն ներկայացել վարչական վարույթով գործի լսմանը։ Նշված ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) և ծանուցումը համարվում է հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։ ։
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ», 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության նկատամբ՝ ի դեմս տնօրեն Կարեն Դավթյանի, նշանակել վարչական տուգանք 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
3. «ԱՎԱԶՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Դավթյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները:
4. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2024 թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 29
ք.Մեծամոր

Հասցե` ք. Մեծամոր Վարչական կենտրոն 1

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`