Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/5085/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵՇԴ/5085/02/16

Պատասխանող՝ Պետրոս Ավագի Մղդսյանին
/ք.Երևան, Կատովսկու փող., 126 տուն /


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/5085/02/16 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Գայանե Հակոբի Մխիթարյանն ընդդեմ Պետրոս Ավագի Մղդսյանի՝ ավտոմեքենայի ½ բաժնեմասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու, ½ բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ½ բաժնեմասի արժեքն վճարելու պահանջների մասին:
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի հունիսի 25-ին, ժամը` 11:00-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական ` Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`