Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/1528/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

06.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

թիվ ԿԴ1/1528/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

Քաղաքացիական գործով հայցվոր
Լուսինե Սիմոնի Տիգրանյան
Հասցե՝ Կոտայքի մարզ, Աբովյան, Քանաքեռի 4 շենք, 29 բնակարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով` ուղարկվում է քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը։
Թիվ ԿԴ1/1528/02/17 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 21.03.2024 թվականին, ժամը 10։30-ին ՝ դատարանում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես հայցվոր:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո նույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով, կամ երբ նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224)2-25-03

Էլ. փոստ`