Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում՝ Վ/Դ-064 վարչական վարույթի շրջանակներում լսում անցկացնելու մասին («Վան-2000» ՍՊԸ)

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«ՎԱՆ-2000» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԱՐՏԱՇԵՍ ՆԵՄԻՇԱԼՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, Ե. ՔՈՉԱՐԻ 9/5

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, տեղեկացվում է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 12-ին հարուցված թիվ Վ/Դ-064 վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով, 2024 թվականի մարտի 11-ին, ժամը 16։30-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Շենգավիթ, Արարատյան 26) կայանալիք լսմանը:
Հարուցված վարչական վարույթի փաստական հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ է վարչական լսմանը ներկայացնել Հասմիկ Մամիկոնյանի աշխատավարձի հաշվարկի տեղեկագրերը։

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`