Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԲԱԳՐԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ վարչական նիստի լսումներին հրավիրելու մասին

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ Մասիս համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու արդյունքում գոյացած անշարժ գույքի հարկի գումարը գանձելու վերաբերյալ: Ծանուցվում եք, որ հարուցված վարչական վարույթի լսումը /նիստը/ տեղի է ունենալու 2024 թ-ի մարտի 28-ին, ժամը` 10։00-ին, որին մասնակցելու նպատակով դուք որպես վարչական վարույթի մասնակից հրավիրվում եք ներկայանալու ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենք, 3-րդ հարկ, 301 աշխատասենյակ: Անհրաժեշտ է ներկայանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով կամ ներկայացուցչի միջոցով՝ օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր չներկայանալն արգելք չէ վարչական վարույթի իրականացման և վերջնական իրավական ակտ կայացնելու համար:

Կից ուղարկվում են տեղեկանքներ անշարժ գույքի հարկի գծով Ձեր պարտավորության վերաբերյալ /առդիր՝ 3 թերթից/:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`