Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արամ Անդրանիկի Հակոբյանը /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 3 փող․, 47 տ./ 20.02.2024թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 13.02.2024թ. N 1108 ծանուցումն ու 08.02.2024թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /04.02.2024թ. արձանագրություն N89/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Արամ Հակոբյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածակագիր՝ 03-003-0085-0001/ 2021-2023թթ․ համար՝ 67․964 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 58․715 ՀՀ դրամ, տույժը՝ 9․219 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, գույքահարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-085-001/ 2008-2020թթ․ համար՝ 52․915 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 0 ՀՀ դրամ, տույժը՝ 52․915 ՀՀ դրամ 900435101549 հաշվեհամարին և հողի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-085-001/ 2008-2020թթ․համար՝ 38․235 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 0 ՀՀ դրամ, տույժը՝ 38․235 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 02364340

Էլ. փոստ`