Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԽԻԹԱՐ ՀԱՅԿԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 5-ի զեկուցագիրը՝ Մխիթար Հայկի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Զովք գյուղում հաշվառված՝ OPEL VECTRA 1.6 մակնիշի, 34RV220 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2017-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 75 987 (յոթանասունհինգ հազար ինը հարյուր ութսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 60 300 (վաթսուն հազար երեք հարյուր) դրամ ապառք, 15 687 (տասնհինգ հազար վեց հարյուր ութսունյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Մխիթար Հայկի Օհանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 5-ին, ժամը 16։40-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մխիթար Հայկի Օհանյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`