Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԼԵՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՑ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ 16 ՇԵՆՔԻ ԹԻՎ 3 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՋԵՐՄԱԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված N 2-ի 24.4 կետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Լենա Անդրեասյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 190000 /մեկ հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ, որպես Ռումինական փողոցի 16 շենքի թիվ 3 բնակարանի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:

Հասցե` ք. Ստեփանավան Ս. Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2- 22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`